Not Selected

ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ՝ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

01/12/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 15-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Արարատ-Արմենիա-2»-ին։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Առաջին կեսում խաղի տեմպը բարձր չէր։ Թիմերն աչքի էին ընկնում փոխնեփոխ գրոհներով, պայքարը հիմնականում ընթանում էր դաշտի կենտրոնական հատվածում։ Խաղակեսի միջնամասում իրական գոլային պահ ստեղծեց «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստ Ռուբեն Եսայանը, սակայն մրցակցի դարպասպահ Վարդան Շահատունին փրկեց իր թիմին։ Մեր թիմի դարպասին գոլային պահեր, որպես այդպիսին, չկային։ 2 անգամ միջին տարածությունից հակառակորդը հարվածներ կատարեց, բայց դրանք շեղ ստացվեցին։

Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ փորձեցին փոխարինումների շնորհիվ ակտիվացնել խաղը, բայց դրանք հանդիպման վերջնարդյունքի վրա ազդեցություն չունեցան։ Այս խաղից հետո «Ուրարտու-2»-ը 13 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, և 4 միավոր է հետ մնում լավագույն քառյակը եզրափակող «Փյունիկ Ակադեմիայից»:

Մինչ տարեվերջ «Ուրարտու-2»-ին 1 հանդիպում է մնում անցկացնել։ 16-րդ տուրում թիմը սեփական հարկի տակ կընդունի ԲԿՄԱ-2-ին։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին ու կմեկնարկի 17։30-ին։ 

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 0-0

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»․ 13. Վարդան Շահատունի, 3. Էրիկ Սմբատյան, 4. Մամիկոն Դերմենջյան (ա), 5. Սերյոժա Բաբայան, 19. Սուրեն Զաքարյան, 75. Դավիթ Նալբանդյան, 14. Ռուբեն Հովսեփյան (21. Սուրեն Ապրեսյան 46'), 24. Դավիթ Բարսեղյան (7. Նարեկ Հովհաննիսյան 69'), 8. Վլադիմիր Մուրադյան, 18. Սարգիս Սահակյան (2. Հայկ Հովհաննիսյան 63'), 99. Արմեն Հովհաննիսյան (11. Նորայր Ղազարյան 76'):

Պահեստայիններ՝ 1. Վահան Բեկչյան, 2. Հայկ Հովհաննիսյան, 6. Արման Պողիկյան, 7. Նարեկ Հովհաննիսյան, 11. Նորայր Ղազարյան, 23. Միքայել Ասլանյան, 21. Սուրեն Ապրեսյան, 10. Յուրի Քոլոզյան:

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 12․ Լևոն Տեր-Մինասյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 39․ Նարեկ Դավթյան, 99․ Ռուբեն Աբրահամյան (24․ Դավիթ Թալալյան 84'), 2․ Արթուր Մելիքյան (19․ Արմեն Աֆրիկյան 61'), 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 33․ Վարդան Բաբախանյան, 26․ Կարեն Գալստյան (13․ Էդգար Ղուլինյան 84'), 20․ Ռուբեն Եսայան, 11․ Արթուր Միսկիրիջյան (21․ Հարություն Ստեփանյան 57'), 17․ Տիգրան Այունց։

Պահեստայիններ՝ 22․ Մխիթար Ումրեյան, 3․ Գագիկ Գևորգյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 24․ Դավիթ Թալալյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 13․ Էդգար Ղուլինյան, 21․ Հարություն Ստեփանյան։