Not Selected

ԵՐԿՇԱԲԱԹՅԱ ՍԵՄԻՆԱՐ՝ «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԵՏ

26/12/2021

Դեկտեմբերի 11-ից 25-ը «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերի մարզիչների հետ անցկացվեցին տեսական և գործնական երկշաբաթյա սեմինար-պարապմունքներ։ Դրանք  ուսուցողական բնույթ էին կրում: Lսարանային դասընթացների ժամանակ կուտակած տեսական գիտելիքները մարզիչները հաջորդ շաբաթ կիրառեցին արդեն գործնական պարապմունքների ժամանակ։ Սեմինարներն անցկացնում էին «Ուրարտու» ակադեմիայի տնօրենի պաշտոնակատար Արթուր Նազարեթյանը և ակադեմիայի գլխավոր մարզչի օգնական Արսեն Պետրոսյանը։

Կազմակերպված դասընթացի նպատակը համաշխարհային ֆուտբոլում տեղի ունեցող փոփոխությունները մեր մարզիչների խաղային փիլիսոփայության մեջ ներմուծելն էր, ինչն իր դրական արդյունքները կտար նաև մրցաշրջանի ընթացքում և արդյունավետ կդարձներ պատանի ֆուտբոլիստների հետ թիմային աշխատանքը։

Հատուկ կարևորություն տրվեց նաև պատանի ֆուտբոլիստների հոգեբանական վիճակի բարելավմանը նպաստող աշխատանքներին, որի պատասխանատվությունը կրում են թե՛ մարզիչները, և թե՛ ծնողները։

Քննարկվեց նաև հետագայում «Ուրարտու» ակադեմիայում նորարարական տեխնոլոգիաների՝ ակադեմիայի տարբեր տարիքային թիմերի մարզումային և խաղային պրոցեսների մեջ ներմուծման ու կիրառման հարցը։