Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-18 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԻՐ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

04/12/2021

Դեկտեմբերի 3-ին ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-ակադեմիայում Հայաստանի Մ-18 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի իր հասակակիցների հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Հավաքականի մեկնարկային կազմում ընդգրկված էին նաև մեր ակումբի սաներ Արա Ջոլաքյանը, Համլետ Սարգսյանը, Գևորգ Գրիգորյանը և Էրիկ Ամիրխանյանը, իսկ Արայիկ Էլոյանը պահեստայինների թվում էր։ «Ուրարտու-2»-ի հարձակվող Կարեն Դավթյանն էլ փոխարինման մտնելուց հետո հանդիպման 76-րդ րոպեին գլխի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ խփելով թիմի երկրորդ գնդակը։ Հավաքականի առաաջին գոլը խփեց Միսակ Հակոբյանը։

Թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն դեկտեմբերի 5-ին՝ կրկին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի ժամը 12:00-ին։