Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ «ԼՈՌԻԻՆ»

06/02/2021

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։ Նոր մարզչի գլխավորությամբ թիմը հավաքի վերջին օրը ընկերական խաղ անցկացրեց «Լոռիի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ վանաձորյան թիմի։ Մ-19 տարեկանների հավաքականի կազմում միակ գոլը 89-րդ րոպեին հեղինակեց «Ուրարտու-2»-ի կիսապաշտպան Ռուբեն Եսայանը։

Հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցեցին «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստներ։ Առաջին խաղակեսում խաղաժամանակ ստացան Ռոբերտ Բաղրամյանն ու Գևորգ Տարախչյանը, որը, ի դեպ, թիմի ավագն էր, իսկ երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկան Ռուբեն Եսայանը, Էրիկ Սիմոնյանն ու Արթուր Մելիքյանը։ 

Հավելենք, որ այս հանդիպումով ավարտվեց թիմի եռօրյա հավաքը։                                         

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 Տ․ ՀԱՎԱՔԱԿԱՆ - «ԼՈՌԻ» 1-3

0-1 Վարդան Բակալյան (16'), 0-2 Դավիթ Պարեմուզյան (24'),  0-3 Կլաուդիր Մարինի Ջունիոր (64'), 1-3 Ռուբեն Եսայան (89')։