Not Selected

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ»

10/03/2021

Մարտի 12-ին VBET Հայաստանի գավաթի 1/4-րդ եզրափակչի առաջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Նոայի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին։

Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել media@fcurartu.am էլեկտրոնային հասցեին` նշելով անունը, ազգանունը, աշխատանքի բնույթը և լրատվամիջոցի անվանումը:

Հետխաղյա մամուլի ասուլիսներին ու բրիֆինգներին լրագրողները կարող են ներկա գտնվել։ 

Առաջացած հարցերի ու խնդիրների դեպքում կարող եք զանգահարել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժին՝ +374 60-44-57-03 կամ +374 99-16-90-10: