Not Selected

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒ»

10/03/2021

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը ճանաչողական այցով եկել էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ։

Դեսպանը շրջայց կատարեց ակումբում, ծանոթացավ պայմաններին, ենթակառուցվածքներին։ Պարոն Սխերմերսը հանդիպեց նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց հնարավոր համագործակցության հեռանկարները։

Այցի ավարտին դեսպան Նիկո Սխերմերսին «Ուրարտուի» անվական մարզաշապիկ հանձնվեց։