Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

11/03/2021

ՀՖՖ-ն հրապարակել է VBET Հայաստանի գավաթի 1/4-րդ եզրափակչի առաջին հանդիպումների գլխավոր մրցավարների ու պատվիրակների անունները։

1/4-րդ եզրափակչի «Ուրարտու» - «Նոա» առաջին հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Արտեմ Գասպարյանը, իսկ խաղի պատվիրակը Աշոտ Նազարեթյանն է։

Հավելենք, որ այս հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում մարտի 12-ին և կմեկնարկի ժամը 17։00-ին։