Not Selected

ԳԱՎԱԹԱՅԻՆ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉԻ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ՆՈԱՅԻՆ»

11/03/2021

VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Նոային» ու զիջեց 2-0 հաշվով։ Հյուրերի կազմում գոլի հեղինակներ դարձան Պետրոս Ավետիսյանն ու Էլիստանո Չիրո Մանգան։

«Ուրարտուն» սեփական հարկի տակ 2021 թվականի պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրեց, որը գավաթային էր։ Մարզչական փոփոխությունից հետո սա «Ուրարտուի» առաջին հանդիպումն էր, իսկ մրցակիցը գործող գավաթակիրն էր՝ «Նոան»։ Այս խաղին էլ «Ուրարտուն» ներկայացել էր կադրային խնդիրներով․ վնասվածքի պատճառով բացակայում էին Ջեյմս Սանթոսը, Հակոբ Հակոբյանը, Պիտեր Մուտումոսին, որակազրկված էր Էդգար Գրիգորյանը, փոխարենը մեկնարկային կազմում առաջին անգամ ընգրկվել էին «Ուրարտուի» երիտասարդ ֆուտբոլիստներ Տիգրան Այունցն ու Էրիկ Փիլոյանը։

Հանդիպումը հանգիստ մեկնարկ ունեցավ, պայքարն անզիջում էր, բայց կողմերը կարողանում էին դիմադրել միմյանց։ Ինչպես առաջնության նախորդ տուրի «Վանի» հետ խաղում, այս անգամ էլ «Ուրարտուն» շատ կարճ ժամանակում երկու գոլ բաց թողեց։ Նախ սեփական տուգանային հրապարակում մրցակցի նկատմամբ կանոնները խախտեց Տիգրան Այունցը։ Նշանակվեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը՝ 0-1։ Մեկ րոպե անց Պետրոս Ավետիսյանն արդեն գոլային փոխանցում կատարեց, հեռու տարածությունից հուժկու հարվածով աչքի ընկավ Էլիստանո Չիրո Մանգան։ Հանուն արդարության պետք է փաստենք, որ գոլն անչափ գեղեցիկ ստացվեց։

«Ուրարտուի» գրոհներն առաջին կեսում այդքան էլ սուր չէին, մրցակցի դարպասապահ Վալերիո Վիմերկատին մեծ հաշվով առաջին կեսում շատ գործ չունեցավ։

Երկրորդ կեսում իրադարձությունները բուռն զարգացում չունեցան։ Ճիշտ է, «Ուրարտուն» մեծացրեց ճնշում, փորձեց ավելի սուր գործել հարձակման գծում, բայց ներդրած ջանքերը արդյունք չտվեցին։ Արդյունքում խաղն ավարտվեց «Նոայի» հաղթանակով։ Գործող գավաթակիրը հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց, բայց դեռ կա պատասխան խաղ, որտեղ իրադարձությունները կարող են այլ զարգացումներ ունենալ։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 2-0

0-1 Պետրոս Ավետիսյան (24'), 0-2 Էլիստանո Չիրո Մանգա (25')

«Ուրարտու». 24․ Արսեն Բեգլարյան, 14․ Պյոտր Տեն (11․ Գևորգ Տարախչյան 84'), 77․ Էրիկ Սիմոնյան, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 34․ Էրիկ Փիլոյան (38․ Իսահ Ալիյու 67'), 17․ Տիգրան Այունց (90․ Օլեգ Պոլյակով 46'), 33․ Վիտինյո, 30․ Ուգոչուկվու Իվու, 8․ Իգոր Պադերին  (ա) (9․ Եվգենի Կոբզար 67'), 10․ Կարեն Մելքոնյան (22․ Արթուր Միրանյան 46'), 12․ Ջոնել Դեսիրե։

Պահեստայիններ՝ 96․ Անատոլի Այվազով, 36․ Խարիտոն Այվազյան, 23․ Նարեկ Պետրոսյան, 3․ Կարեն Գալստյան, 26․ Աննան Մենսահ, 67․ Վադիմ Պարամոնով, 38․ Իսահ Ալիյու, 90․ Օլեգ Պոլյակով, 11․ Գևորգ Տարախչյան, 9․ Եվգենի Կոբզար, 22․ Արթուր Միրանյան։

«Նոա». 77. Վալերիո Վիմերկատի (8․ Յուրի Գարեգինյան 57'), 5․ Վլադիսլավ Կրյուչկով (ա), 69․ Դենիս Դեդեչկո, 4․ Ժոաո Մոնրոյ Արարատ, 92․ Սանա Գոմեշ, 16․ Էլիստանո Չիրո Մանգա, 7․ Էդուարդս Էմսիս, 78․ Մաքսիմ Դանիլին (21․ Վադիմ Պայռել 63'), 96․ Պետրոս Ավետիսյան (11․ Պավել Կիրիենկո 69'), 20․ Ալեշանդե Օլիվեյրա (9․ Վլադիմիր Ազարով 57'), 22․ Գեղամ Հարությունյան (33․ Անդրեյ Տիտով 63')։

Պահեստայիններ՝  13․ Սամվել Հունանյան, 27. Ալվես դե Օլիվեյրա Ջեֆֆերսոն, 14․ Միխայիլ Կովալենկո, 2․ Վարդան Շախբազյան, 23․ Արթուր Ստեփանյան, 10․ Բենիկ Հովհաննիսյան, 21․ Վադիմ Պայռելի, 19․ Աշոտ Ադամյան, 9․ Վլադիմիր Ազարով, 8․ Յուրի Գարեգինյան, 11․ Պավել Կիրիենկո, 33․ Անդրեյ Տիտով։