Not Selected

ԱՐԱՅԻԿ ԷԼՈՅԱՆԸ՝ ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ՈՉ-ՈՔԻԻ ՄԱՍԻՆ

03/03/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո (1-1) «Ուրարտու-2»-ի կիսապաշտպան Արայիկ Էլոյանը խոսել է խաղի մասին

«Նախորդ խաղում, ինչպես գիտեք, պարտվեցինք ԲԿՄԱ-ին 7-0 հաշվով։ Այսօր դուրս էինք եկել ապացուցելու, որ այդ հաշիվը պատահականություն էր։ Դա մեզ մոտ որոշ չափով ստացվեց։ Հանդիպման վերջին րոպեին մեզ հաջողվեց հավասարեցնել հաշիվը, զգում էի, որ կարող եմ գոլի հեղինակ դառնալ, և շատ ուրախ եմ, որ օգնեցի թիմին 1 միավոր վաստակել»։