Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ ՈՉ-ՈՔԻ ԿՈՐԶԵՑ ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

03/03/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին։ Հանդիպումն անչափ դիտարժան ստացվեց ու ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ ԲԿՄԱ-ի կազմում աչքի ընկավ Ժիրայր Շաղոյանը, իսկ «Ուրարտու-2»-ից հանդիպման վերջին րոպեին հաշիվը հավասարեցրեց Արայիկ Էլոյանը։

 

Ստացվեց այնպես, որ 5 օրվա ընթացքում «Ուրարտու-2»-ն ու ԲԿՄԱ-ն երկու անգամ հանդիպեցին միմյանց հետ։ Եթե առաջնության 7-րդ տուրից հետաձգված հանդիպումը անցավ ԲԿՄԱ-ի բացահայտ առավելությամբ ու ավարտվեց բանակայինների հաղթանակով՝ 7-0 հաշվով, ապա մարտի 3-ին կայացած հանդիպումն ամբողջությամբ այլ սցենար ու բովանդակություն ունեցավ։

Հասկանալի է, որ խոշոր հաշվով պարտությունը լուրջ հետևությունների տեղիք է տալիս, «Ուրարտու-2»-ի տղաները ճիշտ էին արձագանքել այդ պարտությանը, հետևություններ էին արել, ինչն էլ արտացոլվեց թիմի ցուցադրած խաղում։

«Ուրարտու-2»-ի մեկնարկային կազմում նախորդ խաղի համեմատ տեղի էր ունեցել ընդամենը 3 փոփոխություն՝ Նարեկ Հովհաննիսյանի, Էրիկ Ղարիբյանի և Արթուր Իսրայելյանի փոխարեն խաղում էին Գրիգորի Մաթևոսյանը, Էրիկ Փիլոյանն ու Կարեն Գալստյանը։

Առաջին կեսն անցավ հավասար պայքարում։ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները բավականին վստահ տեսք ունեին ու գործում էին համարձակ։ Աչքի ընկնելու հնարավորություններ ունեցան Գոռ Լուլուկյանը, Ռուբեն Եսայանը, սակայն գոլեր առաջին կեսում չարձանագրվեցին։

Երկրորդ կեսում էլ բովանդակային առումով հավասար պայքար ծավալվեց, սակայն հյուրերը կարողացան իրենց գրոհներից մեկն ավարտել դարպասի գրավումով։ Աջ եզրից զարգացած գրոհն արդյունավետորեն եզրափակեց Ժիրայր Շաղոյանը։ Բաց թողած գոլից հետո էլ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներն ամենևին էլ չընկճվեցին, իսկ խաղի վերջնամասը դրամատիկ ստացվեց։ Հանդիպման վերջին վայրկյաններին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Արայիկ Էլոյանը․ «Ուրարտու-2» - ԲԿՄԱ՝ 1-1։

Այս խաղից հետո «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունի 24 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականով։

Հավելենք, որ Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրնըկալվի «Վեստ Արմենիային», այդ հանդիպումը կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում մարտի 7-ին և կմեկնարկի ժամը 14։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - ԲԿՄԱ 1-1

0-1 Ժիրայր Շաղոյան (65’), 1-1 Արայիկ Էլոյան (90’)

 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Գրիգորի Մաթևոսյան, 4. Էրիկ Փիլոյան, 2. Արթուր Մելիքյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 17. Տիգրան Այունց, 26. Կարեն Գալստյան (12. Արա Ջոլաքյան 82'), 18. Համլետ Սարգսյան (24. Դավիթ Թալալյան 69'), 99. Ռուբեն Աբրահամյան, 39. Դավիթ Պապիկյան (9. Արթուր Իսրայելյան 69'), 20. Ռուբեն Եսայան (7. Սամվել Հակոբյան 76'), 10. Գոռ Լուլուկյան (16. Արայիկ Էլոյան 76'): 

Պահեստայիններ՝ 1. Նարեկ Հովհաննիսյան, 55. Անդրանիկ Մարտիրոսյան, 70. Արման Մարտիրոսյան, 3. Էրիկ Ղարիբյան, 12. Արա Ջոլաքյան, 6. Նարեկ Դավթյան, 13. Էդգար Ղուլինյան, 24. Դավիթ Թալալյան, 16. Արայիկ Էլոյան, 8. Գևորգ Գրիգորյան, 9. Արթուր Իսրայելյան, 7. Սամվել Հակոբյան:

ԲԿՄԱ․ 12․ Արման Ներսեսյան, 4․ Արման Ղազարյան, 3․ Կարեն Մուրադյան, 10․ Նարեկ Գրիգորյան, 19․ Նարեկ Ալավերդյան (8․ Միքայել Միրզոյան 56'), 7․ Սերգեյ Մկրտչյան (17․ Ռադիկ Սարգսյան 80'), 11․ Ժիրայր Շաղոյան (15․ Արամ Խամոյան 80'), 5․ Պետրոս Մանուկյան, 23․ Ստեփան Սահրադյան, 6․ Նարեկ Աղասարյան, 9․ Լևոն Վարդանյան (21․ Գրենիկ Պետրոսյան 36’)։

Պահեստայիններ՝ 1․ Հարություն Մելքոնյան, 22․ Սերգեյ Միքայելյան, 20․ Պատվական Ավետիսյան, 24․ Արսեն Գալստյան, 14․ Համլետ Մինասյան, 16․ Մամիկոն Դերմենջյան, 2․ Վոլոդյա Սամսոնյան, 15․ Արամ Խամոյան, 8․ Միքայել Միրզոյան, 17․ Ռադիկ Սարգսյան, 21․ Գրենիկ Պետրոսյան։