Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ «ՎԱՆԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

06/03/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Վանի» հետ հանդիպումից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է խաղի մասին․

«Սա երևի մեր ամենավատ հանդիպումներից մեկն էր, չնայած կարելի է առաջ բերել այն փաստը, որ առաջին խաղակեսում մենք ցուցադրեցինք հարձակողական, կոմբինացիոն առումով լավ խաղ, պահեր կային, միայն Օլեգ Պոլյակովը կարող էր 3 գոլ խփել, բայց բացակայում էր այդ պահերի իրացումը։ Կարելի է ասել, որ նման պահերի ու առաջին խաղակեսում հարձակման գծում ունեցած մեր որակյալ խաղի դեպքում մենք 2 գոլ բաց թողեցինք տեղին, այսինքն, մենք պատրաստվել էինք, որ մրցակիցը հակագրոհներով էր գործելու, բայց միևնույն ժամանակ չկարողացանք դիմադրել նրանց։

Երկրորդ խաղակեսում մենք ջանքեր ներդրեցինք, բայց թիմի մոտ արդեն բացակայում էր ագրեսիան։ Եվ սա ընդամենը 2-0 հաշվի ժամանակ, երբ կարելի էր ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթել։ Ուստի այստեղ, հավանաբար, հավակնություններն ուղղված են ինձ, թե ինչու որոշ խաղացողներ չէին հավատում, որ հնարավոր էր փրկել խաղը: Միգուցե ե՞ս չէի հավատում դրան։ Պետք է մտածել այդ մասին»: