Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆԸ 40-ՐԴ ԽԱՂՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

09/03/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Վանի» հետ հանդիպումը հոբելյանական էր «Ուրարտուի» կազմը վերջերս համալրած Արթուր Միրանյանի համար։ 25-ամյա ֆուտբոլիստն անցկացրեց իր 40-րդ հանդիպումը Հայաստանի առաջնություններում։

Հավելենք, որ «Ուրարտուի» կազմում հարձակվողն իր նորամուտը նշեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղում։