Not Selected

ՍԻՄՈՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 35 ՏԱՐԵԿԱՆ

09/03/2021

Մարտի 9-ին «Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանը, որը հերոսաբար զոհվել էր Արցախի համար մղվող մարտերում, կդառնար 35 տարեկան։ Սիմոնի ծնողները, հարազատներն ու ընկերները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկադրում կատարելու ու հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։ 

Հավելենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում դրսևորած արիության և խիզախության համար Սիմոն Իսրայելյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 

Հավերժ Փառք ու խոնարհում։