Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵՑ «ԱՐԱՐԱՏ-2»-ԻՆ

15/04/2021

Ուսումնամարզական հավաքի վերջին օրը Մհեր Միրումյանի գլխավորած Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց՝ ուժերը չափելով «Արարատ-2»-ի հետ։ Հավաքականի կազմում խաղին հայտավորված էին «Ուրարտուի» 4 ֆուտբոլիստներ Ալիկ Հովհաննիսյանը, Լևոն Բաշոյանը, Էդիկ Վարդանյանը և Հայկ Ղազարյանը։ Մեկնարկային կազմում էր Ալիկ Հովհանիսյանը, իսկ մյուս բոլոր ֆուտբոլիստները խաղաժամանակ ստացան երկրորդ կեսում։

Հանդիպման մեկնարկային րոպեներին «Արարատ-2»-ը կարողացավ բացել հաշիվը։ Էրիկ Դավթյանն աչքի ընկավ։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում խաղադաշտ մտավ «Ուրարտուի» ֆուտբոլիստ Լևոն Բաշոյանը ու հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպման վերջնամասում խաղաժամանակ ստացան նաև Էդիկ Վարդանյանն ու Հայկ Ղազարյանը։ 

Պատանեկան հավաքականի կազմում հաղթական գոլը 11 մետրանոցից հեղինակեց Ռոլանդ Մելքումյանը։ Հայաստան Մ-17 տարեկանների հավաքական - «Արարատ-2»` 2-1։

Ստորև ներկայացնում ենք հանդիպման ֆոտոշարքը․