Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆ Մ-16 - «ՈՒՐԱՐՏՈՒ-1-05» 0-3

22/04/2021

Ուսումնամարզական հավաքի շրջանակում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը ստուգողական հանդիպում անցկացրեց «Ուրարտու-1-05»-ի հետ։ Հանդիպումն ավարտվեց «Ուրարտու-1-05»-ի հաղթանակով 3-0 հաշվով։ Արթուր Ղասաբօղլյանի գլխավորած թիմի կազմում դուբլ ձևակերպեց Էդիկ Վարդանյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սոս Սվարյանը։

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում «Ուրարտուի» ֆուտբոլիստներից խաղաժամանակ ստացան Գոռ Կասպարովը, Դավիթ Ղիասյանը, Վահե Շապաղաթյանը, Արման Օհանյանն ու Ալիկ Գասպարյանը։