Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ ՀԱՂԹԵՑ «ՆՈՐԱՎԱՆՔ-ԱՂՋԻԿՆԵՐԻՆ»

17/05/2021

Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի 21-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» հյուրընկալվեց «Նորավանք-աղջիկներ» թիմին։ Մեր թիմն այդ խաղում առավելության հասավ 3-1 հաշվով։ «Ուրարտու-աղջիկներից» աչքի ընկան Հասմիկ Գրիգորյանը և Միլենա Սայադյանը, մեկ անգամ էլ մեր օգտին ինքնագոլ գրանցվեց, իսկ «Նորավանք-աղջիկների» միակ գոլը խփեց Անուշ Առաքելյանը։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը Քնարիկ Գրիգորյանի գլխավորած թիմը կանցկացնի մայիսի 20-ին և սեփական հարկի տակ կմրցի «Գյումրի-աղջիկների» հետ։ Հանդիպման մեկնարկը 16։00-ին է։

Ստորև ներկայացնում ենք հանդիպման ֆոտոշարքը