Not Selected

ՏԻԳՐԱՆ ԵՍԱՅԱՆ․ «ԽԱՂՈՒՄ ԷԻՆՔ ՄԵԾ ՇԱՐԺԱՌԻԹՈՎ»

19/05/2021

«Նոայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ուրարտուի» մարզիչ Տիգրան Եսայանը խոսել է խաղի մասին․

«Նախևառաջ շնորհավորում եմ տղաներին հաղթանակի կապակցությամբ։ Խաղն ընդհանուր առմամբ լարված ստացվեց, բայց տղաները շատ կազակերպված, նվիրված ու ամենակարևորը տակտիկապես գրագետ ֆուտբոլ ցուցադրեցին։ Երկրորդ խաղակեսում «Նոան» ավելացրեց ճնշումը, ավելի մեծ ուժով էր հարձակվում ու շատ կարևոր էր, որ պաշտպանությունում մենք շատ կազմակերպված ու զգույշ գործեցինք։

Յուրաքանչյուր խաղից առաջ մենք մոտիվացնում ենք մեր ֆուտբոլիստներին, «Նոայի» հետ խաղն էլ ավելի մեծ շարժառիթ էր, որովհետև այս թիմի դեմ մենք այդքան էլ լավ հանդես չէինք գալիս, այսօր մենք այլ տեսք ունեինք, արդյունքը դա փաստում է»։