Not Selected

ՈՉ-ՈՔԻ՝ «ԳՅՈՒՄՐԻ-ԱՂՋԻԿՆԵՐԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

21/05/2021

Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» սեփական հարկի տակ ընդունեց «Գյումրի-աղջիկներ» թիմին և ոչ-ոքի 1-1 արդյունքը գրանցեց։

Գյումրեցիները հաշվի մեջ առաջ անցան երկրորդ խաղակեսի սկզբում, իսկ մեր աղջիկները հանդիպման հիմնական ժամանակին ավելացված վերջին րոպեին խփեցին պատասխան գնդակը։ Աչքի ընկավ Միլենա Սայադյանը։

Ստորև ներկայացնում ենք հանդիպման ֆոտոշարքը