Not Selected

ՌՈՄԱՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՀԱՆԴԻՊԵՑ ՊԱՏԱՆԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

23/05/2021

Մայիսի 23-ին «Ուրարտու» էր այցելել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, ներկայումս հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։

Անվանի դարպասապահը վարպետության դաս անցկացրեց պատանի դարպասապահների հետ, իսկ հանդիպման վերջում հարցուպատասխանի ձևաչափով պատասխանեց պատանի դարպասապահների հարցերին, կիսվեց իր փորձով և խորհուրդներ տվեց։

Ստորև ներկայացնում ենք Բերեզովսկու այցի ֆոտոշարքը