Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՂՋԻԿՆԵՐԻ ԹԻՄԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

27/05/2021

Կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Ուրարտու-աղջիկներ» թիմը հյուրընկալվեց առաջնության ամենափորձառու թիմերից մեկին՝ առաջնության առաջատար «Հայասային»։ Հանդիպումն ավարտվեց Գյումրին ներկայացնող թիմի հաղթանակով՝ 12-0 հաշվով։

Հիասթափվել ու տխրել պետք չէ, քանի որ նման զորեղ մրցակիցների հետ խաղերն են, որ մեր պատանի ֆուտբոլիստուհիներին ուժեղանալու և խաղային մակարդակը բարելավելու հնարավորություն են տալիս։

Սա մեր եզրափակիչ հանդիպումն էր Կանանց Բարձրագույն խմբի առաջնության այս մրցաշրջանում։ «Ուրարտու-աղջիկներն» ավարտում է ելույթները 4-րդ հորիզոնականում՝ վաստակած 18 միավորով, իսկ «Հայասան» 35 միավոր վաստակեց ու դարձավ Բարձրագույն խմբի 2020/21 մրցաշրջանի հաղթող։ 

Ստորև ներկայացնում ենք հանդիպման ֆոտոշարքը