Not Selected

ՄԻԽԱՅԻԼ ՎԱՐՏԱՊԵՏՈՎՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

31/05/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Միխայիլ Վարտապետովն ավարտում են համագործակցությունը։ Ակումբը շնորհակալություն է հայտնում փորձառու մասնագետին ակումբում ծավալած գործունեության, կատարած աշխատանքի, ձեռնարկած ծրագրերի համար և հաջողություն մաղթում ապագայում։

Հավելենք, որ Միխայիլ Վարտապետովը զբաղեցնում էր «Ուրարտու» ՖԱ բժշկական գծով փոխտնօրենի պաշտոնը 2019 թվականի հոկտեմբերից։