Not Selected

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆ․ «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԱՎԱՐՏԵՑԻՆՔ»

31/05/2021

Առաջին խմբի առաջնության վերջին տուրում «Շիրակ-2»-ի նկատմաբ տոնած հաղթանակից հետո (3-0) զրուցել ենք խաղում դուբլ ձևակերպած Գևորգ Տարախչյանի հետ․

«Լավ խաղ ստացվեց, կարողացանք արագ գոլ խփել: Ուրախ եմ, որ կարողացանք վերջին տուրում հաղթանակ տոնել և մրցաշրջանն այդպես ավարտել: Հաջորդ մրցաշրջանում կփորձենք էլ ավելի լավ հանդես գալ ու լավ արդյունքներ գրանցել:

Ուրախ եմ, որ կարողացա երկու գոլ խփել խաղում ու իմ բաժինն ունենալ հաղթանակի գործում, կաշխատեմ գոլեր խփել նաև գլխավոր թիմի կազմում ու օգտակար լինել թիմին»: