Not Selected

ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՍԵՄԻՆԱՐ ԱՆՑԿԱՑՎԵՑ

06/05/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Ալբերտ Սաֆարյանը սեմինար անցկացրեց ակադեմիայի թիմերի մարզիչների հետ։ Դասընթացն ուղղված էր ակադեմիայի զարգացման ծրագրին ու մարզիչների վերապատրաստմանը։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին մարզումների պլանավորման, դրանց անցկացման, ֆուտբոլիստների վերականգման ու այլ թեմաներ։ 

Հավելենք, որ այս ծրագիրը շարունակական է լինելու ու անցկացվելու է յուրաքանչյուր ամիս։ 

Ստորև կարող եք դիտել մեր պատրաստած ռեպորտաժը՝ դասընթացի մասին․