Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՆԱՐԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

11/06/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Նարեկ Պետրոսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Պետրոսյանին ունեցած ելույթների, ներդրած եռանդի համար և հաջողություն մաղթել կարիերայի հետագա ընթացքում։

Հիշեցնենք, որ Նարեկ Պետրոսյանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան է։ Գլխավոր թիմի կազմում 25-ամյա պաշտպանը մասնակցել է  95 պաշտոնական հանդիպում։