Not Selected

ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱ․ ՀԱՅՏՆԻ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿԻՑԸ

15/06/2021

Շվեյցարիայում կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտուին» բաժին ընկավ սլովենական «Մարիբորը»։

Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը կանցկացնենք հուլիսի 8-ին Սլովենիայում, իսկ պատասխանը խաղը կկայանա հուլիսի 15-ին Երևանում։ 

Հայկական մյուս ակումբներին բաժին ընկան հետյալ մրցակիցները՝

«Ալաշկերտ» - «Կոնաս Կի Նոմադս» (Ուելս)

«ԿուՊՍ» (Ֆինլանդիա) - «Նոա»

«Արարատ» - «Ֆեհերվար» (Հունգարիա)։