Not Selected

ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱ․ ՀԱՅՏՆԻ Է ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄՐՑԱԿԻՑԸ

16/06/2021

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը։ «Մարիբոր» - «Ուրարտու» զույգի հաղթողին երկրորդ փուլում կդիմակայի շվեդական «Համարբյու» ֆուտբոլային ակումբը։

Ավարտված մրցաշրջանում «Համարբյուն» առաջին անգամ իր պատմության ընթացքում դարձել է Շվեդիայի գավաթակիր։

Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 22-ին և 29-ին։