Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

16/06/2021

Հունիսի 17-ից 24-ը կանցկացվի ՈւԵՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ Զարգացման մրցաշար, որի շրջանակներում Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հայկ Ղազարյանին, Վահե Շապաղաթյանին, Արման Օհանյանին, Գոռ Վանոյանին, Դավիթ Ղիասյանին և Արմեն Առաքելյանին։ 

Մրցաշարի շրջանակներում մեր ընտրանին կանցկացնի հետևյալ հանդիպումները՝

  • 20․06|11։00 Հայաստան Մ-16 - Լիբանան Մ-16
  • 22.06|18:00 Հայաստան Մ-16 - Ղրղզստան Մ-16
  • 24․06|18:00 Հայաստան Մ-16 - Հայաստան Մ-15

 

Հավելենք, որ բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն- ակադեմիայում։