Not Selected

ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ

16/06/2021

Հայաստանի Կանանց ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընկերական երկու հանդիպում անցկացրեց Ղազախստանի կանանց ընտրանու հետ։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում՝ հունիսի 12-ին, Հայաստանի ազգային ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում հաղթանակ տոնեց 2-1 հաշվով։ Մեր հավաքականի կազմում աչքի ընկան Մարալ Արթինն ու Արմինե Խաչատրյանը։ Իսկ հունիսի 15-ին կայացած երկրորդ խաղում մեր աղջիկները զիջեցին մրցակցին 0-3 հաշվով։

Հավելենք, որ «Ուրարտու-աղջիկներ» թիմի դարպասապահ Մարիամ Նալբանդյանը հայտավորված էր երկու խաղերին էլ, բայց խաղաժամանակ չստացավ։