Not Selected

Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԲԵԼԱՌՈՒՍԻՑ

16/06/2021

Հայաստանի Կանանց Մ-19 տարեկանների հավաքականը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 13-ին և 15-ին ստուգողական հանդիպումներ անցկացրեց տեղի հասակակիցների հետ։ Երկու խաղում էլ բելառուս աղջիկները հաղթանակ տոնեցին։

Առաջին խաղում գրանցվեց 3-0 հաշիվը։ «Ուրարտուից» հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստուհիները՝ Յանա Հարությունյանը, Սոնա Դանիելյանը, Էմմի Սարգսյանը, Հասմիկ Գրիգորյանն ու Լուսինե Կոստանյանը՝ խաղաժամանակ ստացան։ Դարապասապահ Յանա Հարությունյանը նույնիսկ 11 մետրանոց հետ մղեց։

Հունիսի 15-ին կայացած խաղում բելառուս աղջիկներն առավելության հասան արդեն 7-1 հաշվով։ Միակ գոլը խփեց Կարինե Եղյանը։

Այս խաղը վնասվածքի պատճառով բաց թողեց Յանա Հարությունյանը, իսկ «Ուրարտուի» մյուս ֆուտբոլիստուհիները խաղաժամանակ ստացան։