Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՆԱՆԱ ԱՆՏՎԻ

17/06/2021

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ուրարտուի» կազմը համալրել է գանացի պաշտպան Նանա Անտվին։ 20-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել Վանաձորի «Լոռիից», որի կազմում մասնակցել է 17 հանդիպման։ Հավելենք, որ Անտվին հանդես է եկել նաև ֆրանսիական «Լիլի» կազմում։ 

Մեր թիմի կազմը համալրելուց հետո Անտվին կիսվել է տպավորություններով․ 

«Ցանկացած ֆուտբոլիստ պարզապես երազում է նման ակումբում խաղալում մասին։ Այստեղ խաղացող ընկերներ ունեմ՝ Մենսահը, Իվուն, Դեսիրեն։ Երբ նրանց ասացի, որ «Ուրարտու» տեղափոխվելու տարբերակ ունեմ, նրանք ասացին, որ այս հնարավորությունը չպետք է ձեռքիցս բաց թողնեմ։

Հիմա «Ուրարտուում» եմ և ամեն ինչ կանեմ, որպեսզի այս թիմին օգնեմ հասնել առաջադրված խնդիրներին»։

Հաջողություն ենք մաղթում Անտվիին մեր ակումբում։