Not Selected

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ»

02/06/2021

Հունիսի 1-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության օրվան, որին ներկա էին 200-ից ավելի երեխաներ։ Միջոցառմանը պարային ելույթով ներկայացան «Միլեն» շոու-բալետի սաները, այնուհետև երեխաներին այցելեցին ծաղրածուներ ու խաղավարներ։

Փոքրիկները հիանալի ժամանակ անցկացրին, մասնակցեցին կազմակերպված խաղերին և նվերներ ստացան։

Ստորև ներկայացնում ենք միջոցառման ֆոտոշարքը և տեսանյութը․