Not Selected

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒԵՖԱ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ

21/06/2021

Հունիսի 20-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարը, որն անցկացվում է Հայաստանում 4-րդ անգամ, այս մրցաշարին մասնակցում են 4 թիմեր՝ Հայաստանի Մ-15, Հայաստանի Մ-16, Լիբանանի Մ-15 և Ղրղզստանի Մ-16 տարեկանների հավաքականները։  

Խաղային առաջին օրը Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 4-0 հաշվով առավելության հասավ Լիբանանի մինչև 16 տարեկանների հավաքականի նկատմամբ։ Գոլերի հեղինակներ դարձան Գագիկ Սիմոնյանը, Գոռ Վանոյանը, իսկ Սամսոն Հակոբյանը դուբլ ձևակերպեց։

«Ուրարտուի» ֆուտբոլիստ Գոռ Վանոյանի գոլը կարող եք դիտել այստեղ

«Ուրարտուի» ֆուտբոլիստներից Հայկ Ղազարյանը, Վահե Շապաղաթյանը, Գոռ Վանոյանը և Դավիթ Ղիասյանը մեկնարկային կազմում էին, իսկ Արման Օհանյանն ու Արմեն Առաքելյանը խաղադաշտ մտան երկրորդ կեսում։

Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականն էլ մեկնարկեց պարտությամբ։ Ղրղզստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հետ հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 1-4 հաշվով։ Մեր պատանեկան հավաքականի կազմում միակ գոլը խփեց Արամե Մինասյանը։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հովհաննես Ուրուշանյանը, Դավիթ Հարությունյանը, Արթուր Մկրտչյանը մեկնարկային կազմում էին, Հայկ Նորիկյանը մտավ փոխարինման, իսկ Գագիկ Մելոյանն ու Հայկ Աբգարյանը խաղաժամանակ չստացան։

Հավելենք, որ խաղային երկրորդ օրը Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը ուժերը կչափի Լիբանանի մինչև 16 տարեկանների հավաքականի հետ, իսկ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը ուժերը կչափի Ղրղզստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հետ։ Այդ հանդիպումները կկայանան հունիսի 22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։