Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ՈՒԵՖԱ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

25/06/2021

Հունիսի 24-ին ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի Մ-15, Մ-16 տարեկանների հավաքականները, ինչպես նաև Ղրղզստանի և Լիբանանի Մ-16 տարեկանների ընտրանիները։ Թիմերը 3-ական հանդիպում անցկացրին միմյանց միջև։ Վահե Հարությունյանի թիմը խաղային վերջին օրը մրցեց մինչև 15 տարեկանների հավաքականի հետ ու 3-1 հաշվով առավելության հասավ և տոնած 3 հաղթանակով դարձավ մրցաշարի հաղթող։ Այդ խաղում գոլի հեղինակ դարձավ նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արմեն Առաքելյանը, իսկ կիսապաշտպան Գոռ Վանոյանը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

Հաղթանակից հետո մարզիչ Վահե Հարությունյանը խոսել է մրցաշարի մասին ու ամփոփել թիմի ելույթները․ 

«Մեկ տարուց ավել է՝ գլխավորում եմ մինչև 16 տարեկանների հավաքականը, առաջին անգամ էինք մասնակցում նման միջազգային մրցաշաշարի։ Նման մրցաշարերը կարևոր են ֆուտբոլիստների համար։ Լավ հանդիպումներ անցկացրինք, աշխատելու տեղ, միանշանակ, կա, հաջորդ հավաքների ընթացքում ավելի լավ ու վստահ հանդես կգանք»։