Not Selected

ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱ. ՀԱՅՏՆԻ Է ԱՌԱՋԻՆ ԽԱՂԻ ՄՐՑԱՎԱՐԻ ԱՆՈՒՆԸ

27/06/2021

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Մարիբոր» - «Ուրարտու» հանդիպում կսպասարկի Բելգիան ներկայացնող մրցավարական անձնակազմը:

Գլխավոր մրցավարը Նաթան Վերբոմենն է, նրան կօգնեն Մաթիաս Հիլարտը և Ռուբեն Վինսը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան Լոթար Դ՛Հոնդտն է:

Ուշագրավ է, որ գլխավոր մրցավար Նաթան Վերբոմենը հայկական ակումբի մասնակցությամբ խաղ սպասարկելու փորձ ունի: 2019 թվականին բելգիացի մրցավարը սպասարկել էր ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ» - «Մակեդոնիա» հանդիպումը, որն ավարտվել էր երևանյան թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով: