Not Selected

ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ»

01/07/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, ակումբի երկարամյա մարզիչ Արամ Հակոբյանը հեռանում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից։ 41-ամյա մասնագետը նոր աշխատավայր ունի։ Հակոբյանը ստանձնել է «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում Արամ Հակոբյանին երկարամյա աշխատանքի, ներդրած ջանքերի ու եռանդի, ինչպես նաև ակումբում ունեցած կարևոր դերակատարության համար և հաջողություն մաղթում հետագա գործունեության ընթացքում։

Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանը խփած 62 գոլով «Ուրարտուի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։ Երկար տարիներ շարունակ Հակոբյանը աշխատել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համակարգում, ընդգրկված է եղել գլխավոր թիմի մարզչական կազմում, գլխավորել է «Ուրարտու-2»-ը, համակարգել է ակադեմիայի ավագ տարիքի թիմերի աշխատանքը։

Առաջարկում ենք դիտել Հակոբյանի՝ «Ուրարտուի» կազմում ունեցած լավագույն դրվագների տեսանյութը․