Not Selected

«ՍԱ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՍ ԱՄԵՆԱԲԱՐԴ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ ԷՐ»․ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

01/07/2021

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Հակոբյանը հեռանում է «Ուրարտուից» և ստանձնելու է «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ակումբից հեռանալուց առաջ Հակոբյանը հղել է իր հրաժեշտի ուղերձը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

« «Ուրարտուից» հեռանալու որոշումը սպորտային կյանքիս ամենաբարդ որոշումներից էր։ Ես հրաժեշտ եմ տալիս մի ակումբի, որը 25 տարի շարունակ ինձ տվել է ամեն ինչ։ Այս ակումբն ինձ սովորեցրել է ոչ միայն մարզիկ ու մարզիչ լինել, այլև դաստիարակել է որպես մարդ։ Ակումբի գլխավոր արժեքներն են՝ հարգանքը, ընկերությունը, փոխզիջումն ու խոնարհությունը։ Ուրախ եմ, որ այդ որակները փոխանցվել են ինձ։

Շնորհակալ եմ ակումբի բոլոր աշխատակիցներին, ովքեր միշտ հավատում էին ու պատրաստ էին ինձ աջակցել և օգնել, լուծել ցանկացած խնդիր։ Նրանք գուցեև տեսանելի չէին, բայց շատ կարևոր մարդիկ էին։ Ուզում եմ, որ այս ակումբում ինձ հիշեն ոչ թե որպես լավ ֆուտբոլիստի կամ մարզչի, այլ որպես լավ մարդու, ով բնական է ունի նաև իր թերությունները։

Շնորհակալ եմ ամեն ինչ համար, ես Ձեզ երբեք չեմ մոռան։ Միշտ առաջ Իմ «Բանանց», Իմ «Ուրարտու»․․․ »: