Not Selected

«ՄԱՐԻԲՈՐԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ

02/07/2021

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Մարիբորի» հետ «Ուրարտուի» արտագնա և տնային հանդիպումներին կկարողանաք հետևել ուղիղ եթերում։ Խաղերը կցուցադրվեն «Շանթ» հեռուստաընկերության եթերում։ 

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը սլովենական ակումբի հետ կանցկացնենք հուլիսի 8-ին, Երևանի ժամանակով 22։45-ին (տեղի ժամանակով՝ 20։45-ին), իսկ պատասխան խաղը կկայանա հուլիսի 15-ին «Ուրարտու» մարզադաշտում ու կմեկնարկի 20։00-ին։

Հանդիպումները կմեկնաբանի Արմեն Մանուկյանը։