Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը 2 ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ

02/07/2021

Նախապատրաստական շրջանում «Ուրարտու-2»-ը պատրաստվում է ստուգողական հանդիպումներ անցկացնել։ Արամ Բարեղամյանի գլխավորությամբ թիմն առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին՝ մրցելով «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։ Խաղի մեկնարկը կլինի 19։00-ին։ Այնուհետև հուլիսի 9-ին՝ կրկին 19։00-ին, «Ուրարտու-2»-ն ուժերը կչափի «Լեռնային Արցախի» հետ։

Հավելենք, որ հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզաբազայում ու կհեռարձակվեն ակումբի յութուբյան ալիքով։