Not Selected

ՀԱՄԼԵՏ ՍԱՐԳՍՅԱՆ․ «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ԽԱՂԱԼԸ»

02/07/2021

17-ամյա Համլետ Սարգսյանը նախապատրաստական շրջանում կայացած «Նոայի» հետ ստուգողական խաղում նշեց իր նորամուտն «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում։ Խաղից հետո Սարգսյանը խոսեց իր առաջին խաղի մասին ու կիսվեց իր տպավորություններով․ 

«Խաղից տպավորություններս շատ լավն են, ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ գլխավոր թիմում։ Նշեցի նորամուտս, ինչի համար շատ ուրախ եմ, իմ կարծիքով, այն լավ ստացվեց։

Մարզիչներն էլ լավ տրամադրեցին խաղից առաջ ու ասացին, որ վստահ ելույթ ունենամ։ Գլխավոր թիմում խաղի տեմպն ավելի բարձր է, պետք է արագ մտածես ու որքան հնարավոր է շուտ բաժանվես գնդակից»։