Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

04/07/2021

«Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի 1-1 խաղաց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։ «Ուրարտու-2»-ից աչքի ընկավ Էդգար Ղուլինյանը, իսկ «Արարատ-Արմենիա-2»-ից պատասխան գոլը խփեց.

Նախապատրաստական շրջանում առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց «Ուրարտու-2»-ը։ Թիմը սեփական հարկի տակ ուժերը չափեց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։ Հանդիպման երկու գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում։ 51-րդ րոպեին հաշիվը բացեց Էդգար Ղուլինյանը, իսկ «Արարատ-Արմենիա-2»-ի տղաները պատասխան գոլը խփեցին հանդիպման 75-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Ավետ Բուլղադարյանը:

Այս խաղում «Ուրարտու-2»-ի խաղակեսերից յուրաքանչյուրում հանդես եկավ տարբեր կազմերով։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումն «Ուրարտու-2»-ը կանցկացնի հուլիսի 9-ին։ Սեփական հարկի տակ ընդունելով «Լեռնային Արցախին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին և կհեռարձակվի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի յութուբյան ալիքով։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» 1-1
1-0 Էդգար Ղուլինյան (51’), 1-1 Ավետ Բուլղադարյան (75’)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ Առաջին կես․ Անդրանիկ Մարտիրոսյան, Նարեկ Դավթյան, Ֆելիքս Խաչատրյան, Փորձարկվող ֆուտբոլիստ, Ռուբեն Աբրահամյան, Համլետ Սարգսյան, Կարեն Գալստյան, Արթուր Իսրայելյան, Ռուբեն Եսայան, Արթուր Միսկիրիջյան, Փորձարկվող ֆուտբոլիստ։

Երկրորդ կես․ Անդրանիկ Մարտիրոսյան (Հրաչյա Ալոյան 62'), Հրաչյա Ալոյան, Ֆելիքս Խաչատրյան (Փորձարկվող ֆուտբոլիստ 62' (Նարեկ Դավթյան 75՛), Արա Ջոլաքյան, Փորձարկվող ֆուտբոլիստ, Էդգար Ղուլինյան, Գևորգ Գրիգորյան, Կորյուն Սեդրակյան (Արման Աֆրիկյան 68'), Նարեկ Դավթյան, Դավիթ Թալալյան, Արման Աֆրիկյան, Արայիկ Էլոյան, Փորձարկվող ֆուտբոլիստ։