Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՄԵՐ ՏՂԱՆԵՐԸ ՄՈՏԻՎԱՑՎԱԾ ԵՆ»

06/07/2021

Արզումանյանն ամփոփել է թիմի նախապատրաստությունը, խոսել համալրումներից և պատմել թե ինչ ֆուտբոլ է խաղում «Մարիբորը»․

 

ԹԻՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ լավ նախապատրաստական շրջան անցկացրինք, դեռ այդ գործընթացի մեջ ենք։ Այս պահի դրությամբ «Մարիբորի» հետ խաղին պատրաստված ենք բավական լավ, ուսումնասիրել ենք մրցակցին, համեմատել խաղաոճերը, կարծում եմ՝ գտնվում ենք լավ վիճակում: Հունիսի 13-ից սկսել ենք մարզվել, ստուգողական խաղեր անցկացրինք, եղան նաև թերացումներ, այդ դրվագները վերլուծեցինք, շարժվում ենք առաջ, ֆուտբոլիստները մոտիվացված են, պատրաստ են լավ հանդիպում անցկացնել»։

ԹԻՄԸ ՀԱՄԱԼՐԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Թիմը փոփոխության շատ չի ենթարկվել, կան նոր ֆուտբոլիստներ, որոնք շատ չեն, և այն ֆուտբոլիստների մեծ մասը, որոնք մրցաշրջանը մեզ հետ ավարտեցին, կշարունակեն մնալ թիմում։ Թիմը գլոբալ փոփոխման ենթարկելուն ինքս դեմ եմ եղել, քանի որ դա լրացուցիչ սթրես է ֆուտբոլիստների համար։ Խաղային օղակների միջև կապն այժմ նույնպես բարելավվել է, այս պահի դրությամբ գոհ ենք։ ԲԿՄԱ-ի վերադարձած տղաներին վաղուց հետևում ենք, շատ լավ տպավորություն են թողնում, Միլտսը՝ նույնպես, վերջինս դեռ իր լավագույն մարզավիճակում չէ, իսկ Նանան արդեն իր լավագույն որակներն է ցույց տալիս, հուսով ենք՝ նրանք բոլորն էլ կօգնեն թիմին»։

«ՄԱՐԻԲՈՐԻ» ՄԱՍԻՆ

«Մարիբորն» իսկապես ուժեղ թիմ է թե’ իր պատմությամբ, թե’ ներկա կազմով։ Լավ ֆուտբոլ են խաղում, կարգապահ են և գիտեն, թե խաղադաշտում ինչ պետք է անեն։ Իհարկե, բարդ մրցակից է, բայց մեր ֆուտբոլիստներն էլ չեն զիջում, ոմանց համար սա նոր փորձ է, ոմանք խաղացել են միջազգային տարբեր ասպարեզներում և արդեն փորձ ունեն, բայց անկախ այս փաստից, բոլորն էլ մոտիվացված են ու պատրաստ են։ Իմանալով մրցակցին՝ մենք փորձելու ենք խաղալ այն ֆուտբոլը, որը մենք ենք ուզում։ Նման խաղերը ֆուտբոլիստների համար տարվա ընթացքում 1-2 անգամ են լինում, տղաները բացի լավ աշխատանքից, պետք է նաև հաճույք ստանան իրենց խաղից»։