Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

06/07/2021

Հուլիսի 7-ին Սլովենիայի Մարիբոր քաղաքի «Լյուդսկի վրտ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Ռոբերտ Արզումանյանն ու Հակոբ Հակոբյանը կպատասխանեն լրագրողների հարցերին։

Բոլոր հայ լրագրողները, ովքեր ցանկանում են հարցեր ուղղել կարող են դրանք ուղարկել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջին մինչև հուլիսի 7-ը ժամը 15։00-ն։

Նախախաղային մամուլի ասուլիսը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։30-ին և կհեռարձակվի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի յութուբյան ալիքով։