Not Selected

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՆԱՆ ՄԵՆՍԱՀԻՆ

06/07/2021

Հուլիսի 6-ին ծննդյան 25-ամյակն է նշում «Ուրարտուի» պաշտպան Աննան Մենսահը։ Ակումբի անձնակազմն ի սրտե շնորհավորում է ֆուտբոլիստին և մաղթում ձեռքբերումներ,  հաղթական ելույթներ ու հաջողություններ կարիերայում։

Հավելենք, որ գանացի պաշտպանն «Ուրարտուի» կազմում իր նորամուտը նշել է 2020/21 մրցաշրջանում սեպտեմբերի 13-ին՝ «Ալաշկերտի» հետ խաղում։ Ավարտված մրցաշրջանում Մենսահը թիմի կազմում 13 պաշտոնական հանդիպման է մասնակցել։