Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

09/07/2021

«Մարիբորի» և «Ուրարտուի» միջև առաջին դիմակայությունն ավարտվեց սլովենական ակումբի հաղթանակով 1-0 հաշվով։ Խաղից հետո «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հայտնեց իր կարծքիը․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք գիտեինք, որ շատ ուժեղ թիմի դեմ էինք խաղում, խաղադաշտում դա երևաց, շատ ինտենսիվ ֆուտբոլ տեսանք, նրանք ֆավորիտ էին խաղից առաջ և այդպես էլ մնացին։ Կարծում եմ՝ վատ խաղ չանցկացրինք, խաղի վերջում ավելի լավ էինք երևում։

Հենց նման թիմերի դեմ խաղում ենք կարողանում  մեր սխալներն ավելի ակնհայտորեն տեսնել ու ավելի ճիշտ աշխատել հետագայում։ Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների աշխատանքից, կարծում եմ՝ լավ ֆուտբոլ խաղացինք, շատ բարդ է լինելու, բայց ինչ-որ չափով պահպանեցինք հաջորդ փուլ դուրս գալու հնարավարությունը»։

- «Մարիբորից» նման խաղ ակնկալու՞մ էիք։

-Իհարկե, ակնկալում էինք, իսկապես շատ ուժեղ թիմ է, շատ ճիշտ ֆուտբոլ են խաղում թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության գծերում, այն ինչ սպասում էինք, եղավ խաղադաշտում։