Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ԶԻՋԵՑ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻՆ»

09/07/2021

«Ուրարտու-2»-ը ստուգողական խաղում ուժերը չափեց «Լեռնային Արցախի» հետ և նվազագույն հաշվով զիջեց մրցակցին։ Հանդիպման միակ գնդակը խփվեց առաջին խաղակեսում։ Գոլի հեղինակ դարձավ Արամայիս Մարդյանը։

Հուլիսի 9-ին «Ուրարտու-2»-ն անցկացրեց երկրորդ ստուգողական հանդիպումը՝ սեփական հարկի տակ այս անգամ ընդունելով «Լեռնային Արցախին»։ Առաջին խաղակեսի միջնամասում հյուրերը կարողացան օգտագործել գոլային լավ հնարավորությունն ու բացել հաշիվը։ Հանդիպման 23-րդ րոպեին թիմին առաջ մղեց Արամայիս Մարդյանը։ Երկրորդ խաղակեսում թիմերն սկսեցին ավելի բաց ֆուտբոլ ցուցադրել՝ ավելի մեծ ճնշում գործադրելով մեկմեկու դարպասի ուղղությամբ, սակայն այն գրավել թիմերից ոչ մեկին չհաջողվեց։ «Ուրարտու-2»-ը զիջեց մրցակցին նվազագույն հաշվով՝ 1-0։ 

 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» 0-1
0-1 Արամայիս Մարդյան (23’)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Մխիթար Ումրեյան (71․ Հրաչ Սահակյան 60’), 5․ Ֆելիքս Խաչատրյան (39․ Նարեկ Դավթյան 60'), 3․ Էրիկ Ամիրխանյան, 17․ Տիգրան Այունց (6․ Փորձարկվող ֆուտբոլիստ 60'), 18․ Համլետ Սարգսյան (26․ Կարեն Գալստյան 60'), 20․ Ռուբեն Եսայան (12․ Արա Ջոլաքյան 43’), 99․ Ռուբեն Աբրահամյան (8․ Գևորգ Գրիգորյան 60'), 9․ Արթուր Իսրայելյան (33․ Փորձարկվող ֆուտբոլիստ 60'), 10․ Գոռ Լուլուկյան (28․ Փորձարկվող ֆուտբոլիստ 60'), 15․ Փորձարկվող ֆուտբոլիստ (16․ Արայիկ Էլոյան 60’), 11․ Արթուր Միսկիրիջյան (14․ Կորյուն Սեդրակյան 60')։

Պահեստայիններ՝  71․ Հրաչ Սահակյան, 12․ Արա Ջոլաքյան, 39․ Նարեկ Դավթյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 13․ Էդգար Ղուլինյան, 6․ Փորձարկվող ֆուտբոլիստ, 28․ Փորձարկվող ֆուտբոլիստ, 16․ Արայիկ Էլոյան, 33․ Փորձարկվող ֆուտբոլիստ, 23․ Արմեն Աֆրիկյան, 26․ Կարեն Գալստյան, 24․ Դավիթ Թալալյան։