Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ԶԻՋԵՑ «ՄԱՐԻԲՈՐԻՆ»

09/07/2021

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայում «Ուրարտուն» սկսեց իր ելույթները, թիմը հյուրընկալվելիս ուժերը չափեցի սլովենական «Մարիբորի» հետ և զիջեց 1-0 հաշվով․

 

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

2 տարվա դադարից հետո «Ուրարտուն» վերադարձավ եվրոպական մրցասպարեզ։ Թիմն իր նորամուտը նշեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպային Կոնֆերենցիաների լիգա անունը կրող նորաստեղծ մրցաշարում։ Սլովենական «Մարիբորի» հետ առաջին հանդիպումը կայացավ մրցակցի հարկի տակ։

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ

Այս խաղի համար «Ուրարտուի» մարզչական կազմը բավականին համարձակ որոշում էր կայացրել։ Երիտասարդ կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը թիմը մեկնարկային կազմում էր, ի դեպ սա նրա առաջին պաշտոնական հանդիպումն էր «Ուրարտուի» կազմում։ Թիմի մյուս նորեկ Նանա Անտվին նույնպես խաղը սկսեց առաջին րոպեներից։

ՄԻՐԱՆՅԱՆԻ ՈՒ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՉԻՐԱՑՎԱԾ ՊԱՀԵՐԸ

Հանդիպումը բավականին ակտիվ մեկնարկեցին դաշտի տերերը, բայց «Ուրարտուի» ֆուտբոլիստները արժանիորեն դիմադրում էին։ Պաշտանների աշխատանքը բավականին հագեցած էր, բայց մեծ հաշվով առաջին կեսում «Ուրարտուի» ֆուտբոլիստները պաշտպանություն սխալներ թույլ չտվեցին։ Առաջին կեսում «Ուրարտուին» հաջողվեց 1-2 գոլային պահ ստեղծել։ Հարվածային դիրքում հայտնվեցին Կարեն Մելքոնյանն ու Արթուր Միրանյանը, սակայն երկուսն էլ վրիպեցին։

ՏԱՆՏԵՐԵՐԸ ՀԱՇՎԻ ՄԵՋ ԱՌԱՋ ԱՆՑԱՆ

Երկրորդ կեսի մեկնարկից 11 րոպե անց «Մարիբորի» ֆուտբոլիստները բացեցին հանդիպման հաշիվը։ Ձախ եզրից ներխուժելով տուգանային հրապարակ տանտերերը կարողացան արդյունավետ եզրափակել գրոհը։ Աչքի ընկավ Նինո Ժուգելը՝ 1-0։ Այս գոլն այս խաղում եղավ միակը։ Երկրորդ կեսում «Ուրարտուի» ֆուտբոլիստները գոլ խփելու քիչ հնարավորություն ունեցան, բայց նաև մրցակցին էլ հնարավորություն չտվեցին զարգացնել հաջողությունը։ «Մարիբոր» - «Ուրարտու» 1-0։

ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂՈՒՄ

Հուլիսի 15-ին «Ուրարտուն» արդեն սեփական հարկի տակ կընդունի «Մարիբորին»։ Հաջորդ փուլ դուրս գալու շանսեր թիմը պահպանում է, իսկ դա նշանակում է, որ պետք է պայքարել մինչև վերջ։

«ՄԱՐԻԲՈՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-0

1-0 Նինո Ժուգել (56')

«ՈՒՐԱՐՏՈՒ». 96. Անատոլի Այվազով, 25. Էդգար Գրիգորյան (23. Լիվիո Միլտս 81’), 14. Պյոտր Տեն, 18. Սալոմոն Նիրիսարիկե, 26. Աննան Մենսահ, 2. Նանա Անտվի, 5. Հակոբ Հակոբյան (ա), 9. Նարեկ Աղասարյան (90. Օլեգ Պոլյակով 63՛), 30. Ուգոչուկվու Իվու, 10. Կարեն Մելքոնյան (21. Նարեկ Գրիգորյան 63՛), 22. Արթուր Միրանյան:

Պահեստայիններ՝ 99. Գրիգորի Մաթևոսյան, 34. Էրիկ Փիլոյան, 67. Վադիմ Պարամոնով, 33. Վիտինյո, 23. Լիվիո Միլտս, 77. Էրիկ Սիմոնյան, 36. Խարիտոն Այվազյան, 6. Պիտեր Մուտումոսի, 90. Օլեգ Պոլյակով, 11. Գևորգ Տարախչյան, 21. Նարեկ Գրիգորյան, 19. Սերգեյ Մկրտչյան:

«ՄԱՐԻԲՈՐ»․ 1․ Աժբե Յուգ, 4․ Բլաժ Վրհովեց, 5․ Ռոբերտ Վոլոդեր, 10․ Ռուդի Պոժեգ Վանկաս (11․ Դանիել Շտուրմ 84’), 14․ Գաի Գորենակ (7. Ռոկ Կրոնավետեր 67՛), 15․ Յան Ռեպաս (6. Ալեքս Պիհլեր 78՛), 22․ Մարտին Միլեց (ա), 42․ Վիդ Կոդերման, 60․ Իլիյա Մարտինովիչ, 77․ Ժան Վիպոտնիկ (13. Ռոկ Սիրկ 78՛), 99․ Նինո Ժուգել (17. Ալյոշա Մատկո 67՛)։

Պահեստայիններ՝ 81 Ալեքսանդր Բերգսեն, 2 Միրկո Մուտավիչ, 6 Ալեքս Պիհլեր, 7 Ռոկ Կրոնավետեր, 11 Դանիել Շտուրմ, 12 Գրեգոր Սիկոսեկ, 13 Ռոկ Սիրկ, 17 Ալյոշա Մատկո, 24 Ռոկ Մահեր, 32 Նեմանյա Միտրովիչ, 47 Անդրեյ Կոտնիկ: