Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 5 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

10/08/2021

Օգոստոսի 13-ից 15-ը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Լևոն Բաշոյանին, Արթուր Թալասյանին, Արմեն Երանոսյանին, Արսեն Թուրվանդյանին և Ալիկ Հովհաննիսյանին։ 

Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին պատանեկան հավաքականում։