Not Selected

«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

14/08/2021

ՀՖՖ-ն հաստատել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմի ու պատվիրակների անունները։

«Արարատ» - «Ուրարտու» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Աշոտ Ղալթախչյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Միքայել Հասրաթյանը։

Հավելենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Արարատի» հետ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 15-ին և կմեկնարկի ժամը 20։00-ին։