Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

16/08/2021

Հայաստանի կանանց Մ-17 տարեկանների հավաքականը օգոստոսի 18-ից 20-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Մարիամ Ստեփանյանի գլխավորած հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիներ Դիանա Մելիքբեկյանը, Էմմի Սարգսյանը, Հասմիկ Գրիգորյանը, Արաքսյա Ամիրյանը, Լուսինե Կոստանյանը և Միլենա Սայադյանը։ 

Հավաքի վերջին օրը կանանց պատանեկան հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի «Ուրարտու-2-2007» թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 11։00-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին հավաքականում։