Not Selected

ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՈԳԵՎՈՐԻ ԹԻՄԻՆ»

17/08/2021

«Փյունիկ Ակադեմիայի» հետ խաղում դուբլի հեղինակ դարձած Սամվել Հակոբյանը խոսել է մրցաշրջանում առաջին հաղթանակի, երկար դադարից հետո խաղադաշտ վերադառնալու ու խփած գոլերի մասին։

 

ԽԱՂԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Դժվար հանդիպում ստացվեց, կազմակերպված թիմերի հետ խաղում հաղթանակի հասնելը միշտ դժվար է։ Սա շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար, քանի որ երկար ժամանակ է հաղթանակ չէինք տոնել։ Սա, միանշանակ, կոգևորի թիմին՝ հետագայում ավելի լավ հանդես գալու համար»։

ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ԱՊԱՔԻՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մոտ 4 ամիս բաց թողեցի վնասվածքիս պատճառով, վերադարձա ու շատ ուրախ եմ այսօրվա գոլերիս համար։ Կփորձեմ ամեն խաղում օգտակար լինել թիմին»։